
34-ամյա տղամարդը ձերբակալվել է
Թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու վերաբերյալ հերթական տեղեկությունը Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացան սեպտեմբերի 1-ին: Այդ օրը` ժամը 16.40-ին, Նորաշեն թաղամասում հայտնաբերվեց, ձերբակալվեց ու Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին տեղափոխվեց փաստացի այդ թաղամասում բնակվող 34-ամյա տղամարդ:
Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց երեք կաթուցիչ և դեղնականաչավուն զանգվածով թղթե փաթեթ:
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում հաջորդ օրը խուզարկություն կատարվեց երիտասարդի փաստացի բնակության վայրում: Ննջասենյակը կահավորված էր հատուկ լուսային և օդափոխության համակարգերով, ստեղծված էր փակ ջերմոցային տարածք, որտեղ արհեստական լուսավորության պայմաններում տարաների մեջ աճում էր կանեփի 17 բույս:
Հայտնաբերվեցին նաև էլեկտրական կշեռք, աղաց, զիպ փականով տոպրակներ ու ծխախոտի գլանակ լցնելու սարք և ավելի քան մեկ կիլոգրամ մարիխուանայի նմանվող զանգված։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
`