 
                        Միխայիլ Շուֆուտինսկին բացահայտել է լավ երգի գաղտնիքը
 
                                    Ռուսաստանի վաստակավոր արտիստ Միխայիլ Շուֆուտինսկին բացահայտել է լավ երգի գաղտնիքը։ Նրան մեջբերում է ТАСС-ը։
Շուֆուտինսկու խոսքով՝ երաժշտության մեջ գլխավորը հոգին է, որը անմիջապես զգացվում է ստեղծագործության մեջ։
«Ջերմություն, մարդկային զգացմունքներ, պարզություն, ճաշակ, որակ։ Իսկապես բարձր ոճը, նույնիսկ ամենապարզ միջոցներով արտահայտված, պետք է իր մեջ մշակույթ կրի»,- ասել է 77-ամյա արտիստը։
Նա հավելել է, որ մեծ հարգանքով է վերաբերվում ժամանակակից փոփ երաժշտությանը։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        