 
                        Բժիշկը նշել է արյան անոթների համար ամենաօգտակար հատապտուղը
 
                                    РИА Новости-ի հետ զրույցում Օդինցովոյի շրջանային հիվանդանոցի բժշկական պրոֆիլակտիկայի բաժանմունքի վարիչ, բժիշկ-թերապևտ, սննդաբան Գալինա Վոլկովան բացահայտել է արյան անոթների համար ամենաօգտակար հատապտուղը:
«Հիմա սեպտեմբերի սկիզբն է, ինչը նշանակում է, որ վաճառասեղանին ամենից հաճախ կարելի է գտնել այնպիսի հատապտուղ, ինչպիսին է սև մոշը։ Այն հարուստ է վիտամին C-ով, հակաօքսիդանտներով, ամրացնում է արյան անոթները»,- ասել է նա։
Բժշկի խոսքով՝ ազնվամորու ուշ տեսակները նույնպես հանդիսանում են C վիտամինի և մանրաթելերի աղբյուր:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        