
Դեպարդիեն կկանգնի դատարանի առաջ սեռական ոտնձգության մեղադրանքով. Franceinfo

Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն կրկին կներկայանա Ֆրանսիայի դատարան՝ սեռական ոտնձգության մեկ այլ մեղադրանքով, երեքշաբթի օրը հաղորդել է Franceinfo ռադիոն։
Մայիսին Փարիզի դատարանը դերասանին մեղավոր ճանաչեց 2021 թվականին «Կանաչ փեղկեր» ֆիլմի բեմանկարչի և ռեժիսորի օգնականի նկատմամբ ոտնձգությունների մեջ։ Դերասանուհի Շառլոտ Արնուի նկատմամբ ենթադրյալ բռնության գործով հետաքննությունը սկսվել է 2018 թվականից։
«Ժերար Դեպարդիեն կներկայանա Փարիզի քրեական դատարան՝ երիտասարդ դերասանուհի Շառլոտ Արնուի բռնաբարության մեղադրանքով»,- հաղորդել է ռադիոն՝ հղում անելով դերասանուհու փաստաբանին։