
Պրոֆեսոր Ֆլիտվիկը վերադառնում է

Դերասան Ուորվիք Դեյվիսը կրկին կմարմնավորի Հոգվարթսում հմայախոսության պրոֆեսոր Ֆիլիուս Ֆլիտվիկին «Հարրի Փոթեր» նոր սերիալում: Այս մասին հաղորդում է Variety-ն:
Դեյվիսը նկարահանվել է «Հարրի Փոթեր» օրիգինալ շարքի բոլոր ութ ֆիլմերում։ HBO շարքի նկարահանումներն այժմ ընթանում են Մեծ Բրիտանիայում։
Պրեմիերան նախատեսված է 2027 թվականին։
Հարրիի, Հերմիոնայի և Ռոնի դերերը կմարմնավորեն նորեկներ Դոմինիկ Մաքլաֆլինը, Արաբելլա Ստենտոնը և Ալաստեր Ստաուտը։ Դերասանական կազմում կլինեն նաև Ջոն Լիթգոուն (Դամբլդոր), Ջանեթ ՄաքԹիրը (ՄաքԳոնագալ), Նիք Ֆրոստը (Հագրիդ), Պապա Էսիեդուն (Սնեյփ) և ուրիշներ։