Բաժիններ՝

Եգիպտոսը պատրաստվում է բազմահազարանոց զորախումբ ուղարկել Գազայի հատված

Եգիպտոսը պատրաստվում է 10 հազարանոց զորախումբ ուղարկել Գազայի հատված։ Այս մասին գրում է «Wall Street Journal»-ը։

Նշվում է, որ այդ ուժերը հակամարտության ավարտից հետո կապահովեն Գազայի հատվածի անվտանգությունը։

Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Դրանից հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գրոհայինները ներխուժեցին սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա։ Նրանք պատանդ վերցրին ավելի քան 200 անձանց: Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից այդ ժամանակ զոհվեց մոտ 1,2 հազար մարդ։

Իսրայելի պաշտպանության բանակն ի պատասխան սկսեց «Երկաթե թրեր» գործողությունը և հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվեցին ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս