Հայաստանը շարունակում է մնալ Կոսովոյի ուժերում առավել մեծ ներկայացվածություն ունեցող ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկիրը. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

ԱՄՆ ռազմական կցորդ գնդապետ Քրոուն բարի երթ մաղթեց Կոսովոյում ՆԱՏՕ-ի առաքելության կազմում ծառայության պատրաստվող ՀՀ խաղաղապահ բրիգադի նոր հերթափոխի զինծառայողներին։ Այս մասին հայտնում են դեսպանատնից:

2004թ․ սկսած՝ Հայաստանը մշտապես ներկայացված է եղել ՆԱՏՕ-ի Կոսովոյի ուժերի կազմում՝ ի ցույց դնելով տարածաշրջանային խաղաղության ու կայունության հարցում իր հանձնառությունը։ Հայաստանը շարունակում է մնալ Կոսովոյի ուժերում առավել մեծ ներկայացվածություն ունեցող ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկիրը՝ գերազանցելով մի քանի ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի անդամ երկրների։ Այս կայուն մոտեցումն ընդգծում է Հայաստանի՝ որպես հուսալի գործընկերոջ դերակատարումը տարածաշրջանային անվտանգային գործողություններում և վերջինիս Դաշնային ուժերի հետ կողք-կողքի աշխատելու պատրաստակամությունը։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հպարտ է աջակցել Կոսովոյում Հայաստանի ներգրավվածությանը, որը համահունչ է դաշինքներն ամրապնդելու, ՆԱՏՕ-Բալկաններ հանձառությունների առաջ մղման և կովկասյան տարածաշրջանում Հայաստանի հետ ամուր անվտանգային գործընկերության նոր թափ հաղորդելու մեր ընդհանուր նպատակներին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031