Բաժիններ՝

Հնդկաստանի Ջամմու շրջանում ջրհեղեղների և սողանքների հետևանքով առնվազն 34 մարդ է զոհվել

Հնդկաստանի Ջամմու շրջանում ջրհեղեղների և սողանքների հետևանքով առնվազն 34 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է ABC News-ը։

Օգոստոսի 26-ի ուշ երեկոյան Կատրա շրջանում տեղացած ուժգին անձրևներից հետո Ջամմուի լեռան մի հատված փլուզվել է և հայտնվել հինդուիստական ​​ուխտագնացության հայտնի երթուղու վրա։

Աղետների կառավարման պաշտոնյա Մոհամմեդ Իրշադի խոսքով՝ ուխտագնացության զոհերի մեծ մասի մարմինները դուրս են բերվել քարերի և ժայռաբեկորների տակից։ Նա նաև հավելել է, որ առնվազն 18 մարդ վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոցներ։

Իրշադը նաև նշել է, որ փրկարարական խմբերը որոնողական աշխատանքներ են իրականացրել Հիմալայան տարածաշրջանում՝ անհետ կորած մարդկանց գտնելու նպատակով՝ հավելելով, որ դեպի սրբավայր ուխտագնացությունը դադարեցվել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031