
Չինական BYD ավտոարտադրողը գործարան կհիմնի Թուրքիայում

Չինական «BYD» մեքենաշինական ընկերությունը ծրագրում է գործարան հիմնել Թուրքիայում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Աղբյուրի համաձայն՝ չինական ընկերությունը Թուրքիայում արտադրության մեկնարկով մտադիր է ռազմավարական հարց լուծել իր արտադրանքը եվրոպական շուկա հասցնելու հարցում:
Ընդգծվում է, որ այդպիսով արտադրվող մեքենաները Եվրոպա կարելի կլինի հասցնել առանց մաքսատուրքերի: Միաժամանակ նշվում է, որ գործարանի բացումը նախատեսվում է ավելի շուտ, քան սկզբնապես ծրագրվում էր:
Տեղեկությունների համաձայն՝ Հունգարիայում բացված նոր գործարանը տեղափոխվելու է Թուրքիա և հանձնվելու շահագործման 2026-ին: