
Հայտնի չէ միջազգային խաղաղության որեւէ մեխանիզմ, որը հիմնված լինի անձի վրա: Մեխանիզմները պետք է լինեն այնպիսին, որ Թրամփի հեռանալուց հետո էլ խաղաղությունը երաշխավորված լինի. Միքայել Նահապետյան. «Հրապարակ»

Ալյասկայում շուրջ երեք ժամ շարունակված բանակցություններից հետո Թրամփն ու Պուտինը հայտարարեցին, որ որոշ հարցերի շուրջ եկել են համաձայնության, որոշ հարցեր դեռ պետք է քննարկվեն:
Այս պատմական հանդիպման, դրա հետեւանքների ու այլ հարցերի մասին «Հրապարակը» զրուցել է հասարակական-քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանի հետ:
– Այսինքն` Թրամփը չի կարողանում կատարել իր խոստումները, քանզի պատերազմը դադարեցնելու համար կողմերը միմյանցից զիջումներ են պահանջում:
– Այո, փաստը դա է, սակայն ինչ վերաբերում է Հայաստանի իրավիճակին, ապա հայտնի չէ միջազգային խաղաղության որեւէ մեխանիզմ, որը հիմնված լինի անձի վրա: Ամեն բան շահերի եւ ուժերի բալանսների վրա է հիմնված: Կարող է լինել Թրամփի կողմից առաջարկված, ճնշած համաձայնություն, սակայն մեխանիզմները պետք է լինեն այնպիսին, որ նույն Թրամփի հեռանալուց հետո էլ խաղաղությունը երաշխավորված լինի, եթե խոսքն իրական խաղաղության մասին է: Համենայնդեպս, մինչ այս պահը որեւէ տեղ չի նշմարվում, որ Թրամփի դիվանագիտական ճնշումները հանգեցրել են այդպիսի կայուն մեխանիզմների: Հայաստանի դեպքը բացառություն չէ:
– Թեպետ ռուսական կողմը պաշտոնապես ոչինչ չի հայտարարել Սյունիքի միջանցքի թեմայով, սակայն ռուսական մամուլը գրում է, թե Պուտինն ասել է, որ չի պատրաստվում միջանցքը որեւէ մեկին զիջել:
– Նախ, ՌԴ-ն այս պահին հակված է Թրամփին չնեղացնել: Ինչ վերաբերում է Ռուսաստանի քայլերին, ապա նույն Ռուսաստանը մինչ այս պահը նույնպես շատ բաներ չէր պատրաստվում զիջել, սակայն տեսնում ենք այլ պատկեր: Հայաստանում կա տեսակետ, որ ՌԴ-ն ինչ ուզի` կարող է անել, ուղղակի, հետո գալիս է ուղղակիների շղթան, տարբեր մեկնաբանություններով…. Իրականությունն այն է, որ ռուսական պատմությունն ունի կաղապարներ, որոնք անդադար կրկնվում են: Եթե մենք էպոսի նշանակությամբ պատմություններից զատ կարողանայինք սովորել նաեւ քաղաքագիտության հետ առնչություն ունեցող պատմություն, ապա կտեսնեինք, արեւելաեվրոպական ճակատը ռուսական կողմը մշտապես համարել է կենսական կարեւորության հարց, իսկ մյուս բոլոր ճակատները՝ ռազմավարական կարեւորություն ունեցող, սակայն, այնուամենայնիվ, զիջելու ենթակա…. ավելին` շատ ժամանակ արձանագրել է, որ իքս վայրում հայեր չկան, սակայն հետո տարբեր տեղերից հայերի է բերել ու բնակեցրել տվյալ վայրում: Մեր քաղաքական մտքի ողջ ողբերգությունն այն է, որ ինչին ռուսական կողմն ասում է «ռազմավարական խորություն», մենք դրան անվանում ենք հայրենիք: Մեր հաշվարկների ձախողումներն այդտեղ են թաքնված: Մեզ համար սա հայրենիք է, եւ եթե մի օր պարզվի, որ մեր չնահանջելու հույսը ռուսներն են եղել, Ռուսաստանը կարող է Ռոստովից հայեր բերել, բայց դա մեզ ի՞նչ, եթե մենք չենք…
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: