
Պորտուգալիայում աճում է հրդեհների զոհերի թիվը

Պորտուգալիայում անտառային հրդեհների պատճառով զոհերի թիվն ավելացել է։ Հրդեհը մարելու մեկնած խմբի հրշեջը մահացել է ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, իսկ նրա չորս գործընկերները վիրավորվել են։
Այդ մասին տեղեկացնում է վկայակոչելով Euronews-ը։ Պորտուգալիայի կառավարությունը արտակարգ դրությունը երկարաձգել է ևս երկու օրով։ Երկրում մոլեգնում են հինգ խոշոր անտառային հրդեհներ և տասնյակ ավելի փոքր հրդեհներ։ Նոր բռնկումների ռիսկը համարվում է բարձր։
Հրդեհն արդեն կլանել է 172 հազար հեկտար տարածք։ Ընթացիկ տարվա հրդեհների տարածքն արդեն 17 անգամ մեծ է, քան ամբողջ անցյալ տարվանը, և այս տարածքի գրեթե կեսը այրվել է ընդամենը երկու օրում։
Հրդեհի մարման աշխատանքներին ներգրավվել է ավելի քան երկու հազար մարդ, որոնց մոտ կեսը աշխատում է երկրի կենտրոնական մասում գտնվող Արգանիլ մունիցիպալիտետում։
Հրդեհների դեմ պայքարը մեծապես բարդանում է Պորտուգալիայում հրդեհաշիջման ինքնաթիռների բացակայության պատճառով։ Պորտուգալիան մոտ ապագայում սպասում է Եվրոպական քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի շրջանակում պահանջվող ինքնաթիռների ժամանմանը։