Բաժիններ՝

Բրյուսելի գլխավոր դատախազը քննադատել է քաղաքական անգործությունը թմրավաճառների դեմ պայքարում

Ընթացիկ տարում Բելգիայի մայրաքաղաքում տեղի է ունեցել 57 կրակոց, որոնցից 20-ը՝ ամռան սկզբից ի վեր։ Կրակոցների հետևանքով զոհվել է չորս մարդ, վիրավորվել ութ անձ։ Այդ մասին տեղեկացնում է  Euronews-ը։

Բրյուսելի գլխավոր դատախազը դատապարտել է քաղաքական անգործությունը թմրավաճառների դեմ պայքարում։

«Ժամանակն է արթնանալ և մաքրել թմրանյութերով լի թաղամասերը», – ասել է Ժուլիեն Մանուիլը, ով գտնվում է ոստիկանության պաշտպանության ներքո՝ թմրավաճառների սպառնալիքների պատճառով։

Մանուիլը նշել է, որ թմրանյութերի ապօրինի շրջանառության և դրա հետ կապված բռնության դեմ ավելի արդյունավետ պայքարելու համար անհրաժեշտ են ավելի շատ ռեսուրսներ։ Նա մեղադրել է քաղաքային իշխանություններին խնդիրը չլուծելու մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս