Փեզեշքիանին համոզելու ձևը Փաշինյանը գտել է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանն օրերս հանձնարարել է իր աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին՝ թեզեր պատրաստել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպման համար, հիմնավորումներ, որոնք «կնվազեցնեն Իրանի մտահոգությունները»` Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ նոր պայմանավորվածությունների վերաբերյալ։

Մեր աղբյուրը նշում է, որ Փաշինյանն առաջարկել է Փեզեշքիանին՝ փաստեր ներկայացնել այն մասին, որ հայկական սահմանների մոտ Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմական ակտիվությունն է աճելու, այլ ոչ թե ամերիկյան։ Նրա կարծիքով՝ նման մոտեցումը կարող է փոխել հանդիպման օրակարգը եւ մեր հարեւանի վերաբերմունքը վաշինգտոնյան համաձայնությունների հանդեպ։

Ի դեպ, երեկ Փաշինյանը մեծ թվով հեռախոսային խոսակցություններ է ունեցել

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, Վլադիմիր Պուտինի, Մասուդ Փեզեշկիանի, Ռեջեփ Էրդողանի, Էմանուել Մակրոնի, Հորդանանի նախագահի հետ: Բնականաբար, հաշվետվություն է տվել եւ մասամբ փորձել է հարթել վաշինգտոնյան փաստաթղթերից ստեղծված տպավորությունն ու հանգստացնել իր զրուցակիցներին, որ իրենց շահերին ոչինչ չի սպառնում: Թե որքանով է դա նրան հաջողվել, պարզ չէ»:

Մանրամասները՝ այստեղ։

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի զինված ուժերի COGAT գործակալությունը հայտարարել է, որ Եգիպտոսի հետ նախապատրաստական ​​​​աշխատանքներ են ընթանում Գազայի հետ Ռաֆահ սահմանային անցակետը մարդկանց տեղաշարժի համար բացելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։Ըստ գործակալության՝ անցակետի բացման ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ։Իսրայելն ավելի վաղ զգուշացրել էր, որ կարող է փակ պահել Ռաֆահը և կրճատել օգնությունը պաղեստինյան անկլավին, քանի որ, ըստ Իսրայելի, ՀԱՄԱՍ-ը չափազանց դանդաղ է վերադարձնում զոհված պատանդների մարմինները։COGAT գործակալությունը, որը վերահսկում է Գազայի հատվածում օգնության հոսքը, հայտարարել է, որ մարդասիրական օգնությունը շարունակում է մուտք գործել Գազայի տարածք Իսրայելի հետ Քերեմ Շալոմ և այլ անցակետերով։Ավելի վաղ երկու աղբյուրներ Reuters-ին հայտնել էին, որ Ռաֆահ անցակետը, ենթադրաբար, կբացվի մարդկանց համար հոկտեմբերի 16-ին։Մինչդեռ պաղեստինյան աղբյուրը Sky News Arabia-ին հայտնել է, որ Ռաֆահի անցակետն առաջիկա օրերին չի բացվի