ՆԱՏՕ-ի համատեղ աջակցության և ապահովման հրամանատարության պատվիրակությունը Թուրքիայում է

Գերմանիայում տեղակայված ՆԱՏՕ-ի համատեղ աջակցության և ապահովման հրամանատարության (JSEC) պատվիրակությունը՝ գերմանացի գեներալ-լեյտենանտ Կայ Ռորշնայդերի գլխավորությամբ մեկնել է Թուրքիա։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Այցի ընթացքում Ռորշնայդերը ծանոթացել է Թուրքիայի ռազմարդյունաբերական և ենթակառուցվածքային կարողություններին։

Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության՝ ՆԱՏՕ-ի պատվիրակությունը տեղեկացվել է Թուրքիայի ռազմարդյունաբերության կարողությունների վերաբերյալ։

Բացի այդ քննարկվել են Թուրքիայի պետական երկաթուղային ընկերության «TCDD AŞ», Թուրքիայի երկաթուղային տրասնպորտի արդյունաբերական ընկերության «TÜRASAŞ» և թուրքական պետական պաշտպանական կապալառու հանդիսացող «ASFAT AŞ» ընկերությունների գործունեությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031