Բաժիններ՝

Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահը պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան

Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մուհամմադ բեն Զայեդ Ալ Նահյանը պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան: Այդ մասին հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակիցը:

Նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել մայրաքաղաքի «Վնուկովո-2» օդանավակայանում: Շեյխ Մուհամմադին ուղեկցում է ներկայացուցչական պատվիրակություն:

Ինչպես հայտնել են Կրեմլում, երկու երկրի ղեկավարները նախատեսում են քննարկել երկրների միջև բազմակողմանի համագործակցության վիճակը և հետագա զարգացման հեռանկարները, ինչպես նաև միջազգային օրակարգի արդիական հարցեր, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։

Ըստ ԱՄԷ-ի WAM լրատվական գործակալության հաղորդման՝ նախագահը մտադիր է Ռուսաստանի ղեկավարի հետ քննարկել երկկողմ համագործակցությունն առևտրի, ներդրումների և էներգետիկայի ոլորտներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս