Բաժիններ՝

«Տոտենհեմը» հայտարարեց Սոն Հյուն Մինի տեղափոխության մասին

Հարձակվող Սոն Հյուն Մինը «Տոտենհեմ Հոտսփուրից» տեղափոխվել է «Լոս Անջելես» ակումբ։ Այդ մասին հաղորդվում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքում։

Ֆուտբոլիստն առաջիկայում կմիանա իր նոր թիմին։

Հարավային Կորեայի հավաքականի խաղացողը ֆուտբոլային կրթություն ստացել է «Սեուլի» և «Համբուրգի» ակադեմիաներում, իսկ պրոֆեսիոնալ մակարդակում հանդես է եկել նաև «Բայերի» կազմում։ Սոնն ընդգրկվել է «Տոտենհեմի» կազմում 2015 թվականին, որի ընթացքում մասնակցել է 454 հանդիպման՝ խփելով 173 գոլ և կատարելով 101 գոլային փոխանցում։

Transfermarkt պորտալի տվյալներով՝ Սոն Հյուն Մինի շուկայական արժեքն այժմ կազմում է 20 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը «Տոտենհեմի» հետ ուժի մեջ էր մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031