Եկեղեցու հետ կապված խնդիրը մեր օրակարգից դուրս չի եկել. Գևորգ Պապոյան

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը օրակարգից չի հանում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականի հարցը։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի ՔՊ-ական նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝  արդյոք հարցը հանվե՞լ է օրակարգից՝ հաշվի առնելով, որ այդ թեմայի շուրջ խոսակցությունները մարել են։

«Հնարավոր չէ Հայ առաքելական եկեղեցու հետևորդ լինել և հաշտվել այն մտքի հետ, որ եկեղեցու վերնախավի մեծ մասը կուսակրոնության իրենց իսկ սահմանած ուխտի հետ կապված խնդիր ունի», – ասել է Պապոյանը։

Տեսանյութեր

Լրահոս