Բաժիններ՝

Չինաստանը պայքարում է մոծակների միջոցով տարածվող չիկունգունյա վիրուսի դեմ

Չինաստանն անօդաչու թռչող սարքերի, տուգանքների, ցանցերի և նույնիսկ միջատասպան բույսերի միջոցով է պայքարում մոծակների տարածած չիկունգունյա վիրուսի դեմ, որով վարակվել են հազարավոր մարդիկ: Այս մասին հայտնում է apnews.com-ը:

Օգոստոսի 6-ին Չինաստանի իշխանությունները հայտնել են վիրուսով վարակվելու ավելի քան 7000 դեպքի մասին՝ հիմնականում երկրի հարավային՝ Ֆոշան արտադրական կենտրոնում: Ընդ որում՝ հաղորդվում է հիվանդության տարածման նոր դեպքերի դանդաղ նվազման միտման մասին:

Գիտնականների վկայությամբ՝ սա չիկունգունյա վիրուսի ամենամեծ բռնկումն է, որը երբևէ գրանցվել է Չինաստանում։ Վիրուսը փոխանցվում է վարակված մոծակների միջոցով և կարող է առաջացնել ջերմություն և հոդացավ։ Նշվում է, որ բնակչության մեծ մասը նախկինում իմունիտետ չի ունեցել, ինչը հեշտացնում է վիրուսի արագ տարածումը։

Անսովոր ուժեղ անձրևներն ու օդի բարձր ջերմաստիճանը սրել են Չինաստանում ստեղծված այս իրավիճակը, որի դեմ իշխանությունները պայքարում են ամենատարբեր միջոցներով: Անգամ 10 հազար յուանի (1400 դոլար) տուգանք է սահմանվել հայտարարված կանխարգելիչ կանոնների խախտման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս