Բաժիններ՝

Ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել են Գանայի պաշտպանության և շրջակա միջավայրի նախարարները

Գանայի պաշտպանության և շրջակա միջավայրի նախարարները զոհվել են օգոստոսի 6-ին երկրի զինված ուժերի ուղղաթիռի կործանման հետևանքով: Այս մասին հայտնում է GhanaWeb պորտալը՝ վկայակոչելով Գանայի նախագահի աշխատակազմի ղեկավար Ջուլիաս Դեբրուին։

«Պաշտպանության նախարար դոկտոր Էդվարդ Օման Բոաման մահացել է։ Հաստատվել է նաև շրջակա միջավայրի, գիտության, տեխնոլոգիաների և նորարարությունների նախարար Իբրահիմ Մուրտալա Մոհամմեդի զոհվելու փաստը»,- նշում է լրատվամիջոցը:

Ողբերգությունը տեղի է ունեցել Աշանտի շրջանում: Պորտալի տեղեկություններով՝ ուղղաթիռում եղել են նաև կառավարության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց ճակատագիրը դեռևս հայտնի չէ։

Վթարի նախնական պատճառի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031