Բաքուն և Կիևը քննարկել են ռազմավարական գործընկերության խորացման ուղիները

Հանդիպում է տեղի ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական, աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի և Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Յուրի Գուսևի միջև: Այս մասին «X»-ին հայտնել է դեսպանը։

«Մենք արդյունավետ հանդիպում ունեցանք Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։ Մենք քննարկեցինք մեր երկրների միջև ռազմավարական համագործակցության խորացման ուղիները։ Ես շնորհակալ եմ Ադրբեջանին՝ Ուկրաինային ցուցաբերած համերաշխության և մշտական աջակցության համար», – նշել է դիվանագետը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031