Բաժիններ՝

Երևանում «Mini Cooper»-ը հարվածել է կայանված «Nissan»-ին, վերջինը կողաշրջվել է

Երեկ՝ հուլիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 28-ամյա Ռուստամ Վերանյանը իր վարած «Mini Cooper» մակնիշի ավտոմեքենայնով Աճառյան փողոցում՝ դեպի Դիլիջան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել «Եվրոմոթորս»-ի մոտ թույլատրելի հատվածում կայանված «Nissan» մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով «Nissan»-ը կողաշրջվել է, հայտնվել կանաչ գազոնում՝ բախվելով գովազդային ցուցանակին։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ «Mini Cooper»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031