Բաժիններ՝

Երևան–Մոսկվա չվերթի ինքնաթիռն ուղևորի առողջության վատթարացման պատճառով հարկադիր վայրէջք է կատարել

FlyOne Armenia ավիաընկերության Երևան–Մոսկվա 3F315 չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել ՌԴ Մախաչկալայի օդանավակայանում՝ ուղևորի առողջական վիճակի սուր վատթարացման պատճառով:

Այս մասին հայտնում են FlyOne Armenia ավիաընկերությունից: Նշվում է, որ թռիչքի անձնակազմն արագ արձագանքել է իրավիճակին՝ Մախաչկալայում վայրէջք կատարելու մասին վճռական որոշում ընդունելով ՝ ուղևորին շտապ բուժօգնություն ցուցաբերելու համար։

Օդանավի վայրէջքից անմիջապես հետո շտապօգնության խումբը տեղում ապահովել է ուղևորի տեղափոխումը հիվանդանոց՝ հրատապ վիրահատության։

«FlyOne Armenia-ն մաղթում է առողջություն և լիարժեք ապաքինում ուղևորին՝ խորապես շնորհակալ լինելով թռիչքային անձնակազմին` պրոֆեսիոնալիզմի, ցուցաբերած բարձր պատասխանատվության և մարդասիրական մոտեցման համար»,- ասված է ավիաընկերության տարածած հաղորդագրության մեջ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031