Բաժիններ՝

Պեսկովը չի բացառել Պուտին-Թրամփ հանդիպումը Չինաստանում

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը չի բացառել Պուտին-Թրամփ հանդիպման հավանականությունը Չինաստանում, եթե Միացյալ Նահանգների նախագահն այցելի այդ երկիր։

Լրագրողների հետ զրույցում Պեսկովը նշել է, որ Պուտինն ինքն է ասել, որ պատրաստվում է այցին Չինաստան։

«Եթե ստացվի այնպես, որ արդյունքում ԱՄՆ նախագահը որոշում կայացնի նույնպես այցելել Չինաստան նույն ժամանակահատվածում,ապա, իհարկե, տեսականորեն չի կարելի բացառել նման հանդիպում, եթե երկու երկրի ղեկավարները հայտնվեն նույն քաղաքում»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Պեսկովը։

Խոսնակը հավելել է, որ այս ուղղությամբ որևէ հատուկ նախապատրաստական աշխատանքներ այս պահին չեն ընթանում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս