
Թրամփը մեղադրել է Բեյոնսեին և Օփրա Ուինֆրիին Քամալա Հարիսին աջակցելու համար միլիոններ ստանալու մեջ

Դոնալդ Թրամփը մեղադրել է Բեյոնսեին և Օփրա Ուինֆրիին՝2024 թվականի նախագահական ընտրություններում Քամալա Հարիսի թեկնածությունը աջակցելու նպատակով Դեմոկրատական կուսակցությունից բազմամիլիոն դոլարների վճարումներ ստանալու մեջ։
Ըստ Թրամփի՝ «դեմոկրատները հսկայական գումարներ են պարտք» և վճարել են 14 միլիոն դոլար։ Ըստ Թրամփի՝ Բեյոնսեն 11 միլիոն դոլար է ստացել «բեմ բարձրանալու, Քամալային արագա աջակցություն ցուցաբերելու, ապա առանց նոտա երգելու հեռանալու» համար։
«Ես ուսումնասիրում եմ նախագահական ընտրություններից հետո դեմոկրատների պարտքերի հսկայական չափերը և այն փաստը, որ նրանք խոստովանել են, որ կատարել են, հավանաբար, անօրինական վճարումներ՝ 11 միլիոն դոլար Բեյոնսեին՝ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ համար (նա ոչ մի նոտա չի երգել և բեմից դուրս է եկել հանդիսատեսի ծափահարությունների ներքո), 3 միլիոն դոլար Օփրային՝ «ծախսերի» համար, 600,000 դոլար ցածր վարկանիշ ունեցող հեռուստահաղորդավար Ալ Շարփթոնին (լրիվ անհաջողակ), և այլոց, որոնց անունները կհրապարակվեն», – գրել է Թրամփը Truth Social-ում։
Նա նաև մեղադրել է դեմոկրատներին իրենց քարոզարշավի ֆինանսները կեղծելու մեջ։
«Այս աներևակայելի հոնորարները ճշգրիտ չեն հայտարարագրվել։ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԵԼԸ ԱՐԳԵԼՎԱԾ Է։ ԴԱ ԲԱՑԱՐՁԱԿ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ Է։
Պատկերացրեք, թե ինչ կպատահի, եթե քաղաքական գործիչները սկսեն վճարել մարդկանց՝ իրենց աջակցելու համար։ Դժոխք կլինի։ Քամալան և մյուս բոլորը, որոնք ստացել են աջակցության գումար, ԽԱԽՏԵԼ ԵՆ ՕՐԵՆՔԸ։ Նրանք բոլորը պետք է պատասխանատվության ենթարկվեն»։ Միևնույն ժամանակ, ինչպես հաղորդում է Newsweek-ը, Դաշնային ընտրական հանձնաժողովի (FEC) տվյալների բազան չի արձանագրել Հարիսի քարոզարշավից Բիյոնսեին կատարված 11 միլիոն դոլարի որևէ վճարում։ Միակ հաստատված գումարը 165,000 դոլարն է, որը փոխանցվել է երգչուհու կողմից հիմնադրված Parkwood Entertainment ընկերությանը 2024 թվականի նոյեմբերին՝ այն բանից հետո, երբ նա արդեն հրապարակայնորեն աջակցել էր Հարիսին։
Սպիտակ տունը, Քամալա Հարիսի, Բեյոնսեի կամ Օփրայի ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանել Թրամփի մեղադրանքները։