Բաժիններ՝

Սիրիայում Ասադի տապալումից հետո առաջին անգամ ընտրություններ կանցկացվեն

Սեպտեմբերի 15-ից 20-ը Սիրիայում կանցկացվեն Ժողովրդական խորհրդի (Մաջլիս ալ-Շաաբ)՝ տեղական խորհրդարանի արտահերթ ընտրություններ: Այս մասին հայտնել է սիրիական պետական «Սանա» լրատվական գործակալությունը՝ հղում անելով հունիսին ստեղծված երկրի ընտրական հանձնաժողովի նախագահ Մոհամմադ Թահա ալ-Ահմադին:

Մեկ օր առաջ ալ-Ահմադը Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի (հայտնի է նաև որպես Մոհամմադ ալ-Ջուլանի) ներկիայացրել է ընտրություններ անցկացնելու ծրագրերը։ Սիրիայի ընտրական հանձնաժողովի ղեկավարի խոսքով՝ ալ-Շարաայի կողմից համապատասխան հրամանագիրը ստորագրելուց հետո երեք շաբաթվա ընթացքում Սիրիայում կձևավորվեն ընտրական մարմիններ, որից հետո թեկնածուները կկարողանան ներկայացնել համապատասխան դիմումներ և անցկացնել բանավեճեր։

Ըստ ծրագրի՝ Հանրապետության Ժողովրդական խորհուրդը կներառի 210 խորհրդարանական։ Սակայն նրանցից միայն երկու երրորդը կընտրվի քաղաքացիների քվեարկությամբ. մնացած 70-ը կնշանակվի երկրի նախագահի կողմից։ Անցումային շրջանում խորհրդարանը պատասխանատու կլինի Սիրիայի համար նոր օրենսդրության ձևավորման և երկրի համար մշտական սահմանադրության ստեղծմանը նպաստելու համար։

Մարտին ալ-Շարաան ստորագրեց անցումային շրջանի սահմանադրական հռչակագիր, որի համաձայն՝ ժամանակավոր խորհրդարանի լիազորությունների ժամկետը սկզբում կլինի երեք տարի, որից հետո այդ մարմինը կարող է վերընտրվել։

Միաժամանակ, Ժողովրդական խորհուրդը կունենա պետության ղեկավարին պաշտոնանկ անելու կամ նրա լիազորությունները սահմանափակելու իրավունք։ Միաժամանակ, փաստաթղթում սահմանվում է, որ սկզբնական փուլում բարձրագույն գործադիր իշխանությունը կիրականացնի միայն նախագահը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031