Նիկոլը գիտի, որ իրոք լուրջ ասելիք չունի, բայց նաև գիտի՝ ինչպես ստիպել բոլորիս խոսել իր մասին. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Շատ հաճախ ես ու իմ նման շատերը, փորձում ենք Նիկոլի տարբեր հայտարարություններում ու քայլերում խորքային ենթատեքստեր կամ ինտրիգներ գտնել։ Բայց որքան ժամանակ անցնում է, այնքան ավելի ակնհայտ է դառնում, որ շատ դեպքերում խոսքը պարզապես «на ура» գործելաոճի մասին է։ Նա հաճախ պարզապես ինչ-որ բան ասում է՝ ասելու համար։

Վերջին շրջանում ավելի սթափ և առանց էմոցիայի հետևելով նրա քայլերին՝ գալիս եմ այն եզրակացության, որ Նիկոլի հայտարարությունների հիմքում ոչ թե ծրագրային խորություն կամ թաքնված իմաստ կա, այլ մանիպուլյատիվ հռետորաբանություն, որի միակ նպատակը դաշտ նետելն է մի թեմա՝ բոլորիս ուշադրությունը գրավելու, հունից հանելու և հանրային խոսակցությունների օրակարգը վերահսկելու համար։ Նա ձգտում է դառնալ խասույթի թիրախ՝ թեկուզ քննադատության, ծաղրի կամ զայրույթի միջոցով։ Իր հոգևոր սնունդը կարծես հենց դա է՝ լինել խոսակցության կենտրոնում՝ անկախ դրա բովանդակությունից, հոգին փառավորվում է:

Օրինակ՝ երբ հայտարարում է, թե Վարդավառը «2018-ից հետո է նորից դարձել զանգվածային տոնակատարություն», ակնհայտ է, որ հերթական մանիպուլյացիան է։ Ո՞վ չի հիշում, որ Վարդավառը «նախկինում» էլ էր շատ ավելի կենսախինդ, բնական և մասսայական միջոցառում՝ մարդիկ ավելի կենսախինդ էին։ Բայց նրա նպատակը իրականության փաստերը աղավաղելն է՝ հանուն զգացմունքային շահարկման։ Նիկոլը գիտի, որ իրոք լուրջ ասելիք չունի, բայց նաև գիտի՝ ինչպես ստիպել բոլորիս խոսել իր մասին»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031