Ո՞վ պետք է բարձրացնի ու բանակցություններում շոշափի 2021-23 թթ.-ի ընթացքում Ադրբեջանի բռնազավթած և ներկայումս այդ տարածքներում ամուր տեղավորված ադրբեջանցիների դուրս բերման հարցը․ Տիգրան Աբրահամյան

Ո՞վ պետք է բարձրացնի ու բանակցություններում շոշափի 2021-23 թթ.-ի ընթացքում Ադրբեջանի բռնազավթած և ներկայումս այդ տարածքներում ամուր տեղավորված ադրբեջանցիների դուրս բերման հարցը:

Ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Բաքվից ու Երևանից փոխադարձ «կառուցողական» ուղերձների ներքո Ադրբեջանը շարունակում է պնդել, որ ՀՀ-ն որպես նախապայման պետք է փոխի սահմանադրությունը, իսկ զուգահեռ առաջ է հրում, այսպես կոչված, 300 հզ. փախստականների ՀՀ վերադարձի հարցը:

ԵԱՀԿ ՄԽ լուծարումը մասին դեռ խոսում, որովհետև կառավարության շենքից այդ թեմայով պատրաստակամություն եղել է:

Իսկ ո՞վ պետք է բարձրացնի ու բանակցություններում շոշափի 2021-23 թթ.-ի ընթացքում Ադրբեջանի բռնազավթած և ներկայումս այդ տարածքներում ամուր տեղավորված ադրբեջանցիների դուրս բերման հարցը:

Միանգամից 3 մարզերի ուղղությամբ ադրբեջանական փուլային հարձակումների հետևանքով հարյուրավոր մարդիկ զոհվեցին, մեծ տարածքներ անցան ադրբեջանական վերահսկողության տակ, իսկ Ադրբեջանը ռազմավարական առավելություն ստացավ:

Գործող կառավարիչը բնականաբար լռում է, որովհետև ողջ ժամանակը կենտրոնացրել է սեփական ժողովրդի դեմ պատերազմ մղելուն և ադրբեջանական ցանկությունները կատարելուն»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031