Բաժիններ՝

Զելենսկին ստորագրել է օրենքներ ռազմական դրությունը և զորահավաքը ևս երեք ամսով երկարաձգելու մասին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ստորագրել է օրենքներ ռազմական դրությունը և ընդհանուր զորահավաքը 90 օրով՝ մինչև 2025 թվականի նոյեմբերի 5-ը երկարաձգելու մասին։ Այդ մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն՝ վկայակոչելով Գերագույն ռադայի կայքում հրապարակված օրինագծերը։

Հուլիսի 15-ին Գերագույն Ռադայի կողմից ընդունված օրինագծերը հաստատում են ռազմական դրության և ընդհանուր զորահավաքի գործողության ժամկետը երկարաձգելու մասին նախագահի հրամանագրերը։

Գերագույն ռադան նախագահի հրամանագրերը ռազմական դրության և զորահավաքի մասին հաստատել է 2022 թվականի փետրվարի 24-ի առավոտյան՝ 30 օրով։ Դրանից հետո ժամկետները մշտապես երկարաձգվել են՝ սկզբում մեկ ամսով, իսկ 2022 թվականի մայիսից՝ երեք ամսով։

Ուկրաինայում զորահավաքի ծավալները և հերթականությունը սահմանում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։ Զորահավաքի ենթակա են 25-ից 60 տարեկան տղամարդիկ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031