Բաքվի բարբարոսական վարչախմբի և Ռուսաստանի միջև լարվածությունն ոչ միայն չի թուլանում, այլ նաև գրանցում է նոր բարձունքներ. Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Բաքվի բարբարոսական վարչախմբի և Ռուսաստանի միջև լարվածությունն առայժմ ոչ միայն չի թուլանում, այլ նաև գրանցում է նոր բարձունքներ։

Մինչ ուժգնությամբ ընթացող տեղեկատվական-քարոզչական պատերազմում սպառնալիքները ռուսական կողմից հասել են արհեստածին Ադրբեջանին «Օրեշնիկ» հրթիռով հարվածելու մակարդակի, իսկ Բաքվի քարոզչամեքենան արդեն խոսում է Խաչմասում (Խաչմազ) ՆԱՏՕ-ի ռազմակայան տեղադրելուց, իրականության մեջ Բաքվի բարբարոսական վարչախումբը կրում է զգալի վնասներ։

Դրանցից ամենակարևորը, թերևս, Ռուսաստանի տարածքում ակնհայտորեն Բաքվի բռնապետի ազդեցության գործակալների ցանցի կարգավիճակ ունեցող, այսպես կոչված, «սփյուռքի» ցանցային կառույցի ապամոնտաժումն ու ջախջախումն է։

Սա այն դեպքում, երբ այդ «սփյուռք» կոչեցյալը Ռուսաստանում ստեղծվել էր առաջին հերթին բոլոր մակարդակներում հօգուտ Բաքվի բարբարոսական վարչախմբի գործելու համար։

Սրանից ոչ շատ առաջ Իրանում նույնպես լուրջ քայլեր են ձեռնարկվել հենց Բաքվից սնուցվող և իսրայելական ագրեսիայի օրերին հակաիրավական գործունեություն ծավալած պանթյուրքական խմբերի բացահայտման և ջախջախման ուղղությամբ։

Թե՛ Ռուսաստանում և թե՛ Իրանում գործընթացը շարունակվում է, սակայն այժմ արդեն կարելի է արձանագրել, որ Բաքվի բռնապետի հսկայական ջանքերով և նաև ֆինանսական ներարկումներով ստեղծված նշված ցանցերը փաստացի ոչնչացման եզրին են»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031