Փաշինյանը հաստատել է, որ Հայաստանը շահագրգիռ է շարունակելու համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակում

Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ այսօրվա հանդիպման ժամանակ վերահաստատել է, որ Երևանը շահագրգիռ է շարունակելու աշխատանքը Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ)։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ, ում խոսքը փոխանցում է ТАСС-ը։

«Ընդհանուր առմամբ, Հայաստանը՝ և այսօր ևս այդ մասին խոսվեց, տրամադրված է շարունակելու աշխատանքը Եվրասիական տնտեսական միությունում», — նշել է Օվերչուկը՝ անդրադառնալով Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հեռանկարների շուրջ քննարկումներին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031