 
                        Իրանի արտգործնախարարությունն առայժմ բանակցություններ չի պլանավորում ԱՄՆ-ի հետ
 
                                    Իրանն այս պահին չի պլանավորում Իրանի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամի կարգավորման վերաբերյալ բանակցությունների հերթական փուլ անցկացնել ԱՄՆ-ի հետ:
Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային:
«Ներկայիս իրավիճակում մենք չունենք ԱՄՆ-ի հետ երկխոսության (վերսկսման) ոչ մի ծրագիր, միևնույն ժամանակ, դիվանագիտությունը, մեր կարծիքով, միջոց է և հնարավորություն ազգային շահերը պաշտպանելու համար, և ամեն անգամ, երբ այս միջոցը կարելի լինի օգտագործել ժողովրդի իրավունքների և իրանցիների ազգային շահերի պաշտպանության համար, մենք չենք տատանվի այդ իմաստով», – ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        