Ադրբեջանի և Պակիստանի ԱԳ նախարարները քննարկել են ռազմավարական գործընկերության հարցեր

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Պակիստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մոհամմադ Իսհակ Դարը հեռախոսազրույց են ունեցել: Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Դիվանագետները վերահաստատել են Ադրբեջանի և Պակիստանի միջև ռազմավարական գործընկերությունը և գոհունակություն հայտնել կապերի հետագա ամրապնդմանն ուղղված քայլերի կապակցությամբ:

Ընդգծվել է երկու երկրի ակտիվ փոխգործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում, ներառյալ՝ ՄԱԿ-ը և Իսլամական համագործակցության կազմակերպությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031