
Իրանը ՀՀ-ին հայտնել է տարածաշրջանային աշխարհաքաղաքական քարտեզի փոփոխությանը դեմ լինելու մասին. Ալի-Աքբար Ահմադիան

Իրանը Հայաստանին հայտնել է տարածաշրջանային աշխարհաքաղաքական քարտեզի փոփոխություններին դեմ լինելու մասին, հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի-Աքբար Ահմադիանը։
Նա ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությունը շարունակում է մնալ հստակ և սկզբունքային՝ տարածաշրջանի աշխարհաքաղաքականության որևէ փոփոխության նկատմամբ։ Նրա խոսքով՝ այս դիրքորոշումը նպաստում է տարածաշրջանային բոլոր երկրների շահերին։