Բաժիններ՝

Աղձք գյուղում «Երազ»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը. վարորդն ու ուղևորը հարազատ եղբայրներ են

Այսօր՝ հուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10:00-ի սահմաններում «Երազ» մակնիշի ավտոմեքենան Աղձք գյուղի վարչական տարածքում՝ 1-ին փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե էլեկտրասյանը:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, վարորդը՝ Արագածոտնի մարզի բնակիչ 44-ամյա Արտակ Ա.-ն և նրա ուղևոր, Արագածոտնի մարզի բնակիչ Արմեն Ա.-ն բարեբախտաբար չեն տուժել:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Վարորդն ու ուղևորը հարազատ եղբայրներ են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս