
ՌԴ-ն և Ուկրաինան ավելի քան 1,000 դի են փոխանակել

Ռուսաստանը, Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում, Ուկրաինային հանձնել է ավելի քան 1,000 զինծառայողի մարմին՝ փոխարենը ստանալով 19 զոհված զինծառայողի մարմին։ Մինչ այդ, կողմերը հունիսի կեսերին փոխանակել էին մի քանի հազար մարմին։
Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական և ՌԴ բանակցային պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։
Մեդինսկին պարզաբանել է, որ փոխանակումը իրականացվել է Ստամբուլում կայացած բանակցությունների ժամանակ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև կնքված պայմանավորվածությունների շրջանակներում։
Վերջին անգամ Ռուսաստանը և Ուկրաինան զոհվածների մարմիններ են փոխանակել հունիսի կեսերին։ Այդ ժամանակ Մոսկվան Ուկրաինային է հանձնել ավելի քան 6,000 մարմին, իսկ Կիևը Ռուսաստանին է վերադարձրել 78 զոհվածի մարմին։ Մինչ այդ փոխանակումը տեղի է ունեցել հունիսի 14-ին։ Այդ ժամանակ Ուկրաինան ստացել է 1,200 զոհվածի մարմին։