Իշխանությունն արցախցիներին հավաքական ընդդիմություն է հռչակել, հետո կկապի «Սրբազան պայքարի» հետ և ըստ իրավիճակի կձերբակալի. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը գրում է. «Իշխանությունն արցախցիներին չի թույլատրում խաղաղ երթ անել, նստացույց անել, պալատկա դնել, քնապարկում քնել, բայց պնդում է, որ իրենք որևէ խոչընդոտ չեն հարուցում:

Ավելին` քպ-ական կայքը դռոնից լուսանկար է դրել, որով ուզում է ցույց տալ մարդկանց նվազ մասնակցությունն ու վերնագրել` «Ընդդիմության հանրահավաքը` Ազատության հրապարակում»` ձեռի հետ այսօրվա հավաքը վերագրում հավաքական ընդդիմությանը:

Դե սրանց համար մարդկային ճակատագրերն ու ողբերգությունը ոչինչ է, դա վաղուց է հայտնի:

Այսինքն` մարդիկ խաղաղ հավաք են անում, որտեղ բարձրաձայնում են իրենց խախտված իրավունքների մասին, հայտարարում, որ կառավարության տապալված սոցիալական քաղաքականության հետևանքով հայտնվել են փողոցում, իսկ իշխանությունը նրանց նախ հավաքական ընդդիմություն է հռչակում, հետո կասի, որ նրանք կապ են ունեցել «Սրբազան պայքարի» հետ, իսկ հետո` ըստ իրավիճակի կամ ճաշակի կձերբակալի կամ նվազագույնը կսպառնա»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031