Բաժիններ՝

2025-ի հունիսը Ուկրաինայում դարձել է քաղաքացիական անձանց համար ամենամահաբեր ամիսը պատերազմի սկսվելուց ի վեր. ՄԱԿ

Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով 2025 թվականի հունիսին Ուկրաինայում հաստատվել է 232 քաղաքացիական անձի մահվան և 1343-ի վիրավորման դեպք։

Այս մասին տեղեկացնում է BBC-ն՝ հղում անելով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների մոնիթորինգային առաքելությանը։

Ըստ ՄԱԿ-ի՝ սա ամենաբարձր ամսական ցուցանիշն է Ուկրաինայում սկսված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում՝ 2022 թվականի ապրիլից ի վեր։

Առաքելությունը շեշտում է, որ այս տվյալները չեն ներառում ռուսական վերահսկողության տակ գտնվող տարածքները, քանի որ այդ շրջաններում ՄԱԿ-ի ներկայացուցիչները մուտք չեն ունեցել։ Այս հանգամանքը նշանակում է, որ իրական զոհերի թիվը կարող է լինել զգալիորեն ավելի բարձր։

ՄԱԿ-ի գնահատմամբ՝ քաղաքացիական զոհերի աճի հիմնական պատճառը ռուսական կողմի հրթիռային և դրոնային հարձակումների ինտենսիվության ավելացումն է, որոնք թիրախավորել են ոչ միայն առաջնագծի գոտիները, այլև բնակելի տարածքներ և քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի խորքում։

ՄԱԿ-ի առաքելության ղեկավար Դանիել Բելը հայտնել է, որ հեռահար հրթիռներով և դրոններով հարվածների ավելացումը շփման գծից հեռու քաղաքացիական բնակչության շրջանում պատճառել է ավելի շատ մահեր և ավերածություններ։Ռուսաստանը, իր հերթին, հերքում է խաղաղ բնակչության դիտավորյալ թիրախավորումը՝ պնդելով, թե հարվածները հասցվում են բացառապես ռազմական օբյեկտներին։

Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ Ուկրաինայում լայնածավալ պատերազմի սկզբից՝ 2022 թվականից մինչ այժմ, զոհվել է ավելի քան 13,500 քաղաքացիական անձ, սակայն առաքելությունը ընդգծում է, որ իրական թվերն ամենայն հավանականությամբ զգալիորեն ավելի բարձր են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031