Բաժիններ՝

Մալայզիայում մեկնարկել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտգործնախարարների հանդիպումը

Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում մեկնարկել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումը։

Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Երկու գերտերությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումն իրականացվում է Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) միջոցառումների շրջանակում։

Լավրովի և Ռուբիոյի միջև նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել 2025 թվականի փետրվարի 19-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031