Միջանցք տալը պոզով պոչո՞վ է լինում, թե խնդիրն այն էր, թե քո երկրի տարածքը կոնկրետ ո՞ր երրորդ կողմին վերահսկման կհանձնես. Տաթևիկ Հայրապետյան

Տաթևիկ Հայրապետյանը գրում է. «Ես ուզում եմ ևս մեկ անգամ արձանագրել պաշտոնապես, որ Հայաստանը պատրաստ է, ուզում է և Հայաստանը պատրաստ է նույն պայմաններով, ինչ Իրանի Իսլամական Հանրապետությունն է անցում տալիս Ադրբեջանին, ճշգրիտ նույն պայմաններով այդ նույն անցումն ապահովել»,-հայտարարել էր Փաշինյանը 2024 թվականի սեպտեմբերի 18—ին։

Այսօր՝ 2025 թվականի հուլիսի 10—ին ՀՀ փոխարտգործնախարարը հայտարարում է, որ «Սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը․․․»։

Հիմա մի քանի հարց՝

Իրանը ե՞րբ է արտապատվիրակել իր տարածքի վերահսկողությունը որևէ երրորդ կողմի։ Մաքսային հսկողություն է սահմանել, ադրբեջանական կողմն էլ խելոք ենթարկվում է դրան։

Արդյոք, եթե խոսում ենք ապաշրջափակումից, ուրեմն ՀՀ-ն Ադրբեջանի տարածքից օգտվելու է երրորդ կողմին արտապատվիրակած մաքսային ստուգումներով, թե Ադրբեջանը ոչ մի երրորդ կողմի ներկայություն թույլ չի տալու։

Միջանցք տալը պոզով պոչո՞վ է լինում, թե խնդիրն այն էր, թե քո երկրի տարածքը կոնկրետ ո՞ր երրորդ կողմին վերահսկման կհանձնես․․․Կամ տալիս ես միջանցք կամ չես տալիս։

Մի անհարմար հարց էլ՝ «կարմիր գիծ» հռչակված դրույթը քանի՞ անգամ կարող է փոփոխվել դեղին ու կանաչ դառնալու համար․․․»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031