Օրվա ռեժիմի իշխանության մնալու հույսը իր հետ փոքրաթիվ համագործակցողները չեն, այլ խորը անտարբերության մեծաթիվ կրողները. Հովհաննես Ավետիսյան

Պետական կառավարման փորձագետ, հանրային գործիչ Հովհաննես Ավետիսյանը գրում է. «Արդեն դառնում է սովորություն. Ալիևին ամեն հանդիպելուց առաջ երկրում ազգային գաղափարախոսություն կրող մարդկանց (այդ թվում հոգևորականներ) են ձերբակալում և կալանավորում:

Իր անվերապահ նվիրումն է ցուցադրում թուրքական աշխարհին:

Մարդի՛կ, որ դեռ լուռ «ձեր գործերով եք» զբաղվում, ինչքան էլ գլուխներդ ավազը մտցնեք, ինչ-որ պահի հասկանալու եք, որ օրվա ռեժիմը մերը չէ, և հետևաբար ձեր երազած խաղաղությունը չի բերելու:
Իսկ այդ ժամանակ, երբ կուզենաք ընդվզել և պայքարել այս մի պուճուր երկիրը ձերը պահելու համար, այլևս չեք կարողանալու:
Քանզի պայքարողներից ոչ ոք այլևս մնացած չի լինելու, որ կանգնեք նրանց թիկունքում. իսկ գիտե՞ք ինչու՝ լուռ էիք երբ պայքարողներին հանիրավի հետապնդում էին, տանը նստած երկնքից մանանա էիք սպասում, փոխանակ ձեր իսկ մասնակցությամբ ձեր երկրի համար ավելի լավ առաջնորդության հնարավորությունը ստեղծեիք:

Շարունակեք լռել, ու զուգահեռ մտածեք, թե ինչ հեքիաթ եք հորինելու ձեր հանցավոր անգործությունը ձեր սերուդներին ներկայացնելու համար, որպես բացատրություն, թե ինչու սեփական երկիրը չունեն:

Օրվա ռեժիմի իշխանության մնալու հույսը իր հետ փոքրաթիվ համագործակցողները չեն, այլ խորը անտարբերության մեծաթիվ կրողները:
Սա է բացարձակ ճշմարտությունը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031