Փաշինյանը մահու չափ վախենում է թե՛ Սամվել Կարապետյանից, թե՛ բոլոր հայրենասերներից. Հայկ Մամիջանյան

Հայաստանի վարչապետի աթոռին նստածը, որը ձախողել է մեր երկրի արտաքին ու ներքին քաղաքականությունը, դարձել է 5 հազար տղերքի մահվան պատճառ, հայաթափել է Արցախը, ամբողջությամբ խայտակառության է հասցրել մեր բոլոր ինստիտուցիոնալ կառույցների աշխատանքը, դուրս է եկել Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ՝ կազատվի աշխատանքից իմպիչմենթի միջոցով, լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի այսօրվա սպառնալիքին, որտեղ նշել էր, թե «ՀԷՑ-ի այն աշխատակիցները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից»։

«Ափսոս, ժամկետ չեմ կարող նշել»,- ասաց նա։

Մամիջանյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի գործած հանցագործությունների մեջ այս գրառումը շատ քիչ տարբերություն է տալու նրա հետագա «շատ երկար սռոկի մեջ»։

Ըստ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարի՝ Նիկոլ Փաշինյանը մահու չափ վախենում է թե՛ Սամվել Կարապետյանից, թե՛ բոլոր հայրենասերներից։

«Իսկ ամենաահավորը՝ ինքը սարսափում է հայրենասերներից, երբ նրանք լինեն միախմբված ու միահամուռ ճակատով»,- հավելեց նա։

Տեսանյութեր

Լրահոս