
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում հզոր պայթյnւն է տեղի ունեցել

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հյուսիսային մասում գտնվող Յոլո շրջանում գտնվող հրավառ նյութերի պահեստում տեղի է ունեցել հզոր պայթյուն։ Այս մասին հայտնել են տեղական իշխանությունները:
«Այսօր Էսպարտոյի և Մեդիսոնի տարածքում տեղի է ունեցել զգալի պայթյուն:Պահեստը, որտեղ պահվում էին հրավառ նյութեր, պայթել է և շարունակում է ակտիվորեն այրվել։ Մենք կոչ ենք անում բոլորին խուսափել տարածքից, որպեսզի հրշեջներն ու փրկարարները կարողանան անվտանգ կատարել իրենց աշխատանքը»,- նշված է տարածված հաղորդագրության մեջ։