
Իրանում Իսրայելի հարվածներից զոհերի թիվը հասել է 950-ի

Իսրայելի հարձակումների հետևանքով Իրանում զոհերի թիվը հասել է 950-ի, մոտ 5000 մարդ վիրավորվել է: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը։
«Մեր 950 հայրենակիցներ զոհվել են մեր երկրի դեմ սիոնիստական վարչակարգի վերջին ագրեսիայի հետևանքով: Զոհերի թվում են 102 կին և 38 երեխա: Մոտ 5000 մարդ վիրավորվել է, որոնց 70%-ը եղել են խաղաղ բնակիչներ», – ասել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիր Հոսեյն Քոլիվանդը:
Հունիսի 30-ին իսլամական հանրապետության դատական իշխանությունները հայտնել էին 935 զոհի մասին:
Քոլիվանդի խոսքով՝ Իսրայելի հարձակումների հետևանքով 377 բնակելի շենք ավերվել է, 2160-ը՝ վնասվել:
Ավելի վաղ Իրանի կառավարության ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին հայտնել էր, որ Իսրայելի հարվածների հետևանքով վիրավորվել է 5646 իրանցի:Իսրայելը հայտնել էր իրանական պատասխան հարվածներից շուրջ 30 զոհի, ավելի քան 3000 վիրավորի մասին։