
Վերջին օրերին Թուրքիայում գրանցվել է 342 անտառային հրդեհ

Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլըն հուլիսի 1-ին հայտարարել է, որ վերջին մի քանի օրերի ընթացքում Թուրքիայում գրանցվել է 342 անտառային հրդեհ, որոնցից վեցը դեռևս շարունակվում են: Այս մասին հայտնում է Haberler-ը:
«Հինգ օրվա ընթացքում բռնկվել է 342 հրդեհ։ Մանիսայում, Իզմիրում, Հաթայում և Անթաքիայում վեց հրդեհ շարունակվում է»,-ասել է նախարարը: Յումաքլըն հավելել է, որ Ադանա նահանգում բռնկված հրդեհը վերահսկողության տակ է վերցվել, բայց հրդեհի մարումը ներկայում խնդրահարույց է` ուժեղ քամու պատճառով։