Պայքարել եմ հանուն հայրենիքի, երբեք թույլ չեմ տա որևէ հանցավոր արարք ուղղված իմ ժողովրդի դեմ

Սրբազան Պայքարի ակտիվիստ, քաղբանտարկյալ Միհրան Մախսուդյանի նամակը՝ «Աբովյան» ՔԿՀ-ից.

«Ես՝ Միհրան Մախսուդյանս, դեմ եմ եղել միակողմանի սահմանազատմանը և դեմ եմ լինելու միշտ, քնի որ ուզում եմ իմ երկիրը տեսնեմ անկախ և ազատ։ Ես ամբողջ իմ գիտակցական կյանքը նվիրել եմ հայրենիքիս և ժողովրդիս և շարունակելու եմ անմնացորդ նվիրված մնալ Հայաստան աշխարհին։

Ես երբեք ոչ մի հակաօրինական գործողություն չեմ արել և չեմ անում և չեմ անելու։ Ես միշտ պայքարել եմ հանուն ժողովրդի և հայրենիքի և երբեք ինձ թույլ չեմ տա որևէ հանցավոր արարք ուղղված իմ ժողովրդի դեմ։ Բոլոր լրատվական մեքենաներով և իշխանական քարոզչամեքենաներով տարածվող լուրերը հերյուրանքներ են, աղերս չունեն իրականության հետ և նպատակ են հետապնդում ինձ լռեցնելու, որպեսզի դյուրին դարձնեն իրենց հակահայկական ծրագիրը։

Քաղբանտարկյալ Միհրան Մախսուդյան
30.06.2025թ., «Վարդաշեն» ՔԿՀ»»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30