Բաժիններ՝

Անժելա Սարաֆյանը խաղացել է Սուպերմենի մորը՝ Ջեյմս Գանի «Սուպերմեն» ֆիլմում

Հայազգի հոլիվուդյան դերասանուհի Անժելա Սարաֆյանը մարմնավորել է Սուպերմենի կենսաբանական մորը՝ Լարա Լոր-Վանին, Ջեյմս Գանի սպասվող «Սուպերմեն» ֆիլմում։ Սուպերմենի հոր՝ Ջոր-Էլի դերը կկատարի Բրեդլի Կուպերը։

Ֆիլմի սցենարի հեղինակն ու ռեժիսորը Ջեյմս Գանն է։ Գլխավոր դերակատարն է Դեյվիդ Քորենսվեթը, որը հանդես կգա Քլարկ Քենթի / Սուպերմենի կերպարով։ Ֆիլմում նկարահանվել են նաև Ռեյչել Բրոսնահենը Նիկոլաս Հոլթը, Էդի Գատեգին, Էնթոնի Քարիգանը, Նաթան Ֆիլիոնը և Իզաբելա Մերսեդը։

Ֆիլմում Սուպերմենը փորձում է համատեղել իր այլմոլորակային ծագումն ու իրեն որդեգրած ընտանիքի հետ ունեցած կապը։

Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2025 թվականի հուլիսի 11-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30