
Միխայիլ Բոյարսկին կրկին հոսպիտալացվել է

ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Միխայիլ Բոյարսկին հիվանդանոցում պլանային ստուգում է անցնում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Լենսովետի անվան թատրոնից։
Ապրիլի 18-ին Լենսովետի անվան թատրոնից հայտնել էին, որ Բոյարսկին հիվանդության պատճառով այդ օրը չի մասնակցի «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացմանը, որտեղ նա խաղում է դուքս Էսկալոսի դերը, սակայն նրա ձայնը կհնչի ձայնագրության մեջ։
Ավելի ուշ թատրոնը պարզաբանեց, որ դերասանը թեթև վնասվածք է ստացել բեմում սայթաքելուց հետո. կողոսկրի կոտրվածքի կասկածները չեն հաստատվել։