
Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյանին իշխանությունը երկամսյա կալանքի տարավ․ Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյանին իշխանությունը երկամսյա կալանքի տարավ:
Դատական նիստին որևէ հիմք, որևէ փաստ չի ներկայացվել: Ավելին, նույնիսկ նրա ներկայությամբ ո´չ բռնության, ո´չ էլ առավել ևս` ահաբեկչական գործողությունների քննարկում չի եղել:
Նրա մասով որևէ խնդրահարույց ձայնագրություն չկա:
Բնականաբար այս հանգամանքը ո´չ քննիչին, ո´չ դատախազին, ո´չ էլ դատավորին չի հուզում: Ֆեյսբուքում օրը ցերեկով հայհոյանք ու գռեհկաբանություն գրողը հրահանգել է, իրենք էլ գերազանցիկի առաջադիմությամբ արել են»: