Մի քանի օր առաջ ոստիկանությունում Դավիթի հետ «ծանոթություն-զրույցը» առանձնապես չէր ստացվել, որոշեցին «շփումը» շարունակել քննչականում. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանին ԱԱԾ-ն տարել է ու այս պահին վերջինս գտնվում է քննչականում:

Կարծես մի քանի օր առաջ ոստիկանությունում Դավիթի հետ «ծանոթություն/զրույցը» առանձնապես չէր ստացվել, որոշեցին «շփումը» շարունակել քննչականում:

Դավիթն արցախցի այն գործիչներից է, ով մշտապես ակտիվ բարձրաձայնում էր իր մտահոգությունները Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի, ՀՀ կառավարչի ապազգային գործունեության ու Արցախի դեմ իշխանական ոտնձգությունների մասին»:

Տեսանյութեր

Լրահոս