Բաժիններ՝

Կացը հայտնել է Իրանի կառավարական թիրախների վրա «աննախադեպ ուժով» գրոհի մասին

Իսրայելի պաշտպանության բանակն (ԻՊԲ) «աննախադեպ ուժով» հարվածներ է հասցնում Թեհրանի կենտրոնում գտնվող կառավարական թիրախներին: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

«Իմ և վարչապետ Բենիամին Նեթանյահուի հրահանգների համաձայն՝ Իսրայելի պաշտպանության բանակն այժմ աննախադեպ ուժով գրոհում է Թեհրանի հենց սրտում գտնվող ռեժիմի թիրախների և կառավարական ռեպրեսիվ մարմինների վրա», – գրել է Կացը X սոցիալական հարթակում:

Նա նաև նշել է, որ հարվածներ են հասցվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Բասիջ» կիսառազմական կամավորական աշխարհազորին, Էվին բանտին, որտեղ, նրա խոսքով, պահվում են քաղբանտարկյալներ, ԻՀՊԿ ներքին անվտանգության կենտրոնակայանին և այլ թիրախների։

Կացը նաև խոստացել է, որ Իսրայելի գրոհներն իրանական օբյեկտների ուղղությամբ «կշարունակվեն ամբողջ ուժով», մինչև «պատերազմի բոլոր նպատակներին հասնելը»։

Իրանը հաստատել է Էվին բանտին հասցված հարվածները՝ նշելով, որ բանտի վրա արկեր են արձակվել, որոնք վնաս են հասցրել հաստատության որոշ հատվածների։ Fars գործակալությունը նշում է, որ իրավիճակը վերահսկողության տակ է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30